Գլխավոր էջ
  • classroom
  • aspu.am

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնի Պատմություն

1

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն



Ամբիոնը հիմնադրվել է 1987 թվականին` Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կազմում:
Ամբիոնի հիմնադրման և կազմավորման գործում մեծ ավանդ ունի ներկայումս ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սահրադյանը, ով 1987-2009 թվականներին եղել է ամբիոնի վարիչ:
2011թ. ամբիոնը վերանվավել է «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» և ընդգրկվել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմում:
Ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավր և մանկավարժության մագիստրոս որակավորմամբ մասնագետներ, որոնք կարող են աշխատել և դպրոցներում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչներ, և կազմակերպություններում, ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
Ամբիոնն ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման 2 հայցորդներ՝ ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ինֆորմատիկա) մասնագիտությամբ:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է համալսարանի ինֆորմատիզացիայի, ուսումնական գործընթացի ավտոմատացման, այդ թվում՝ տարբեր մասնագիտությունների գծով էլեկտրոնային ուսումնական նյութերի, դասընթացների և հեռավար ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական բազայի ստեղծմանը:
Ամբիոնում ներկայումս աշխատում են 3 պրոֆեսոր, 10 դոցենտ, 4 ասիստենտ, 2 դասախոս: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ինչպես Հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրապարակված են բազմաթիվ գիտական, ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքներ (30 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, շուրջ 250 հոդվածներ):
Ամբիոնն ունի 9 համակարգչային լսարան, որոնք հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակներով, լուսածրիչներով, տեղային և ինտերնետ ցանցով:
Ամբիոնի դասախոսները վարում են դասախոսություններ, կատարում լաբորատոր և գործնական աշխատանքներ՝ համալսարանի բոլոր ֆակուլտետների՝ բակալավրի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար: